26 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
7.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի պատասխանը հակառակորդներին և հարաբերությունների լարումը Պակիստանի հետ. ի՞նչ կարող է անել ՀՀ-ն

Իրանի պատասխանը հակառակորդներին և հարաբերությունների լարումը Պակիստանի հետ. ի՞նչ կարող է անել ՀՀ-ն

Իրանն օդային հարվածներ էր հասցրել հարևան երեք երկրների՝ Սիրիայի, Իրաքի և Պակիստանի տարածքում տեղակայված մի շարք օբյեկտների։ Իրաքում Իրանը հարվածել էր իսրաելական Մոսադին  պատկանող մի շարք օբյեկտների և «Իսլամական պետության» զինյալներին, հարվածների արդյունքում զոհվել է քուրդ միլիարդատեր, որը, որոշ տվյալներով, լայնորեն համագործակցում էր Մոսադի հետ։

Սիրիայում Իրանի հարվածների ծանրությունը իրենց վրա զգացեշ են «Արևմտյան Թուրքեստանի վիլայեթ» կոչվող ահաբեկչական կառույցի մարտիկները, որոնք գտնվում են Թուրքիայի հովհանու ներքո։ Ընդգծենք, որ ահաբեկչական այս կառույցի գործունեության հիմնական տարածքը եղել է Չինաստանը։ Այս խմբավորումը կազմված է հիմնականում թյուրք-ույղուրներից, որոնք պայքարում են Չինաստանից թյուրքալեզու բնակչությամբ բնակեցված տարածքների անկախության համար, իսկ Սիրիայում հայտնվել են, որպես թուրքական ծավալապաշտական նկրտումների  գործիք։

Սիրիայում և Իրաքում հարվածներ հասցնելով՝ Իրանը ցույց տվեց, որ իրենք ի զուր չեն բարձրացրել «վրեժի կարմիր դրոշը» և սա լուրջ աշխարհաքաղաքական ուղերձ է Իսրաելին, ԱՄՆ-ին և Թուրքիային։ Հարվածելով պրոթուրքական-հակաչինական ուժերին՝ Իրանը նաև ուզում էր ցույց տալ Չինաստանին, որ իրենց աշխարհաքաղաքական հակառակորդներն ընդհանուր են։

Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, կարևոր հարց է առաջանում, ինչու՞ Իրանը հարվածեց Պակիստանին, ինչի հետևանքով էլ, պակիստանյան իշխանությունները նախազգուշացրին, որ իրանական հարվածներն անհետևանք չեն մնա, հետո էլ հարվածներ հասցրին Իրանի տարածքին։

Եթե ուշադրություն դարձնենք երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների հայտարարություններին, ապա կնկատենք, որ դրանք իրար շատ նման են։ Կողմերը, մեկը մյուսին մեղադրում են ինքնիշխանությունը չհարգելու մեջ, ինչպես նաև, յուրաքանչյուր կողմը պնդում է, որ իր հարվածներն ուղղված են եղել ահաբեկչական կառույցներին, նրանց թշնամական գործողություններն իրենց դեմ կանխելու նպատակով։ Տպավորություն է, որ Պակիստանը, զուտ, հայելային գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ, թույլ պետություն չերևալու և Իրանի հետագա նմանատիպ հարվածները կանխելու համար։ Սակայն, եթե ավելի սթափ վերլուծենք իրավիճակը, ապա ստացվում է, որ Իրանն, իրոք, հարվածել է ահաբեկչական կազմակերպության, որը կոչվում է «Ջեյշ Ալ-Ադլ», թարգմանաբար` «Արդարության բանակ»։ Այս ահաբեկչական կազմակերպությունը պայքարում է Բելուջիսատանի անկախության համար, որն էլ բաժանված է արևմտյան և արևելյան հատվածների։ Արևմտյան մասը գտնվում է Իրանում, արևելյանը՝ Պակիստանում։ Վերջին ժամանակներս, այս ահաբեկչական կառույցը Պակիստանի տարածքից գրոհում էր իրանական սահմանապահ ուժերի և ոստիկանության վրա, ինչի արդյունքում իրանական կողմը ունենում էր զոհեր և վիրավորներ։ Ստացվում է, որ Իրանը Պակիստանի տարածքում գտնվող ահաբեկչական այս կառույցի օբյեկտներին հարվածելու իրավունք ուներ։

Ինքը՝ Պակիստանը, ահաբեկիչներ բուծող երկիր է, և չի բացառվում, որ կարող է աջակցել ահաբեկիչներին Իրանում անկայուն վիճակ ստեղծելու համար։ Խնդիրն այն է, որ Պակիստանը գտնվում է ծանր աշխարհաքաղաքական և ֆինանսատնտեսական վիճակում, երկրում փակվում են արտադրական և արդյունաբերական հաստատություները, ինչի արդյունքում մեծացել է երկրի կախվածությունը արտաքին ներկրումներից և պակիստանական Գավադար նավահանգստով Չինաստան-Եվրոպա տրանզիտից։ Եվ հիմա, երբ պրոիրանական համարվող Եմենի հուսիները անկայուն իրավիճակ են ստեղծել Բաբ Էլ-Մանդեբի նեղուցում, որով անցնում է Եվրոպայից դեպի արևելք տանող ամենակարճ ծովային ճանապարհը, Պակիստանով անցնող Չինաստան-Եվրոպա տրանզիտը վտանգի տակ է հայտնվել։ Պակիստանը, նույնիսկ, ռազմանավեր է ուղարկել այդ նեղուցով անցնող բեռանատար նավերի անվտանգությունն ապահովելու համար։ Պակիստանին ձեռնտու կլինի, որպեսզի Իրանը հայտնվի լուրջ ճգնաժամային իրավիճակում, քանի որ անկայուն վիճակը կարող է ստիպել Իրանին դադարեցնել աջակցությունը Եմենի հուսիներին, ինչի շնորհիվ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կկայունացնեն իրավիճակը Բաբ Էլ-Մնադեբի նեղուցում, որն էլ կնպաստի Պակիստանով անցնող Չինաստան-Եվրոպա տրանզիտի ակտիվացմանը։ Բացի այդ, անկայուն վիճակի պատճառով կտուժի Իրանով անցնող Հյուսիս-հարավ ճանապարհը, ինչից մեծ կախում ունի Պակիստանի ռազմավարական հակառակորդը՝ Հնդկաստանը։

Ե՛վ Իրանը, և՛ Պակիստանը հայտարարել են, որ իրենց հարվածները ուղղված չէին միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, այլ՝ ահաբեկչական կառույցներին. Իրանի հարվածները՝ «Ջեյշ Ալ-Ադլին», Պակիստանինը՝ այսպես կոչված Բելուջիստանի անկախության ճակատին։ Երկու կողմերում եղած զոհերը չեն հանդիսանում տվյալ պետությունների քաղաքացիները, և սա երկու կողմերի համար էլ պատճառ է, որ չներքաշվեմ լայնածավալ հակամարտության մեջ։ Ո՛չ Իրանին, ո՛չ էլ Պակիստանին լայնածավալ հակամարտություն պետք չէ, քանի որ, երկու կողմերն էլ ունեն լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ, ինչը, իհարկե, չի նշանակում, որ կողմերը միմյանց դեմ չեն շարունակի վարել պրոքսի պատերազմներ։

Ակնհայտ է, որ Պակիստանի շահերը, այսպես կամ այնպես, համընկնում են Արևմուտքի հետ, իսկ Հայաստանին ձեռնտու չէ, որ Իրանի հակառակորդներին հաջողվի, ինչ-որ կերպ, վերջինիս տարածքում անկայուն իրավիճակ ստեղծել։

Վերլուծելով Պակիստանի շահերը՝ պարզ են դառնում այն խորքային խնդիրները, որոնց պատճառով, այս երկիրը չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին։ Խնդիրն այստեղ, զուտ Պակիստանի կրոնական աշխարհայացքը չէ, այլ այն, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի տարածքով հյուսիսով հարավ անցնող կոմունիկացիաների Հնդկական այլընտարանքը։ Իսկ եթե Հայաստանը Սյունիքի վերահսկողությունը զիջի Պակիստանի դաշնակիացներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա Պակիստանի հակառակորդները՝ Հնդկաստանը, նաև Իրանը կկորցնեն այս կոմունիկացիոն կարևոր այլընտրանքային ուղին և կհայտնվեն Պակիստանի դաշնակիցներից, որոշակիորեն կախյալ վիճակում։

 

Աշոտ Բարեքյան