Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Հայտնի է՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժ աշխատողների, մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորման ժամանակացույց։
Նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք ատեստավորումը վերջին մեկ ամսում փոփոխվել է մի քանի անգամ։ Ըստ նախարարության՝ ընդառաջել են ուսուցիչների խնդրանքին։ Բոլորովին այլ է մանկավարժների և ոլորտի փորձագետների արձագանքն ու կարծիքը, ինչին ABC Media-ն անդրադարձել էր օրեր առաջ։


