30 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրդեհ՝ երևանյան բարձրահարկերից մեկում, քաղաքացուն հոսպիտալացրել են

Հրդեհ՝ երևանյան բարձրահարկերից մեկում, քաղաքացուն հոսպիտալացրել են

Նոյեմբերի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկում․ տեղեկացնում  է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ շենքի 7-րդ հարկի բնակարանի պատշգամբում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից, վերջինս հոսպիտալացվել է։

Հրդեհը մարվել 17։22-ին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026