ABCMEDIA
ՆԱՏՕ-ն 75 տարեկան է. ինչպե՞ս ստեղծվեց այն

ՆԱՏՕ-ն 75 տարեկան է. ինչպե՞ս ստեղծվեց այն

1949 թվականին ճիշտ այս օրը՝ ապրիլի 4-ին, 12 պետություն, իսկ ավելի կոնկրետ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ստեղծեցին Հյուսիստալանտյան դաշինքը։ Ստեղծվեց ռազմաքաղաքական նոր դաշինք՝ ՆԱՏՕ անունով։ Դա կոլեկտիվ անվտանգության համակարգ էր, որի անդամները պարտավոր են պաշտպանել դաշինքի յուրաքանչյուր անդամի, եթե նրա վրա հարձակում իրականացվի։ Իր ստեղծման պահից կազմակերպությունն իրեն դիրքավորեց, որպես հակակշիռ ինչպես ԽՍՀՄ-ին, այնպես էլ 1955-ին կնքված Վարշավյան դաշինքի անդամ պետություններին։