27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ ու հայկականից հրաժարվելու նոր քայլը. Կառավարությունը շրջաբերական է ուղարկել գերատեսչություններ

Հայ ու հայկականից հրաժարվելու նոր քայլը. Կառավարությունը շրջաբերական է ուղարկել գերատեսչություններ

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շրջաբերական է ուղարկել գերատեսչություններ ու հանձնարարել՝ այսուհետ տարբեր երկրների հետ հարաբերություններում օրինակ՝ «հայ-հունական, հայ-վրացական, հայ-ադրբեջանական» գրելու փոխարեն գրել «Հայաստան-Հունաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան»։ Տեղեկությունը հայտնել են ABC media-ի՝ Կառավարության աղբյուրները։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դպրոցներում Հայոց պատմություն առարկան ցանկանում են վերանվանել «Հայաստանի պատմություն»։

Վերջերս էլ ամենաբարձր մակարդակով առաջ է քաշվում «պատմական Հայաստանի» գաղափարից հրաժարվելու ու «իրական Հայաստանով» սահմանափակվելու հարցը։ Ըստ Փաշինյանի՝ այս երկու Հայաստանները համատեղելի չեն և անգամ «լրջագույն սպառնալիք են ստեղծում մեկը մյուսի համար»։