ABCMEDIA
Պահանջում են հերքել և ներողություն խնդրել Բագրատ սրբազանի «որդիներին բանակից ազատելու» մասին գրառման համար

Պահանջում են հերքել և ներողություն խնդրել Բագրատ սրբազանի «որդիներին բանակից ազատելու» մասին գրառման համար

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հաղորդագրություն է տարածել՝ պահանջելով հերքել Բագրատ Սրբազանի հասցեին հերթական զրպարտող հայտարարությունը։

«2024թ-ի ապրիլի 30-ին «Facebook» սոցիալական հարթակի անձնական էջում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազան երկու որդիներն էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։

Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած ունի 24 ժամ ժամանակ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար:

Նշված ժամանակահատվածում հերքում չլինելու դեպքում շարժումը կդիմի դատարան»։