27 Հլս
2024
21.9° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ գյուղի բնակիչ

Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ գյուղի բնակիչ

Չգիտեմ՝ ոնց են, մարդիկ անշարժացած են, չգիտեն՝ ինչ անեն, 350 բնակչություն ունեցող գյուղում այս պահին 3000 բերետավոր կա․ այս մասին ABCmediaի հետ զրույցում հայտնել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ամեն մարդու համար 10 բերետավոր են հատկացրել։
 
«Երևի ահաբեկիչներ ենք։ Եկել են, որ ականները հանեն, որ մարդկանց՝ Կադաստրով սեփականություն հանդիսացող հողերը տան Ադրբեջանին»,-նշել է բնակիչը։

Նրա խոսքով՝ այն վրանները, որոնք տեղադրվել էին վերջին օրերին, այլևս չկան։

«Այդտեղ գրեթե մարդ չկա, իմաստ էլ չկա, որ մնան, որովհետև հիմա էլ ոստիկաններն են գյուղը փակել»,-մեզ հետ զրույցում հայտնել է բնակիչը։

Սրբազանին թույլ չեն տալիս գյուղ մտնել, բնակիչներն են

գնացել գյուղի ծայրը, որ հանդիպեն վերջինիս։

«Փաշինյանի հետ հանդիպումից հետո սպասում էինք, որ նման բան է լինելու։ Մենք լինենք 100 հոգի՝ կբերեն 1000 բերետավոր, 300 հոգի լինենք՝ 3000 կբերեն»,-եզրափակել է նա։