
Իրանի և Ադրբեջանի սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային
ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ:
Այն տեղի է ունեցել Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք,
օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել
է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝
3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝
2 բալ ուժգնությամբ։