27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան ներկայացրել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ընթացակարգը

Զախարովան ներկայացրել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ընթացակարգը

Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։ «Այս հարցը պետք է ուղղել պաշտոնական Երևանին։ Մենք կասկածի տակ չենք դնում մեր հայ գործընկերների ինքնիշխան իրավունքն՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը։ Կազմակերպությունում հետագա աշխատանքի համատեքստում հիշեցնեմ, որ Կանոնադրության 19-րդ հոդվածը սահմանում է ասոցիացիայից դուրս գալու հնարավորությունը։

Այս դեպքում՝ պետությունը ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ։ Չնայած կազմակերպության հասցեին հնչող մշտական մեղադրանքներին՝ գործընկերների կողմից նոր քայլեր չեն ձեռնարկվել»։