29 Դեկ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանձնվողը Տավուշի տարածքն է՝ կադաստրի թղթով

Հանձնվողը Տավուշի տարածքն է՝ կադաստրի թղթով

Սա, ըստ Գառնիկ Դանիելյանի, կադաստրի քարտեզի այն տարբերակն է, որը իշխանությունները ներկայացրել են Կիրանցի բնակիչներին։ Մանուշակագույնով նշվածն այն սահմանն է, որով, ըստ իշխանությունների, պետք է սահմանազատում կատարվի։ Իսկ թվերով նշված տարածքները գյուղացիների սեփականությունն են։ Սա Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհն է, սա էլ գետի կամուրջը, որն ամբողջությամբ անցնում է ադրբեջանցիների տիրապետության տակ։ Սրանք էլ այն տներն են, որոնք մնում են ադրբեջանցիներին։ Տեսեք այս տունը նոր կառուցվող դպրոցից հեռու է ընդամենը 160 մետր։ Տունը մնում է ադրբեջանցիներին, դպրոցը՝ ոչ։ Իսկ հիմա նայենք քարտեզին և հասկանանք, թե իրականում որտեղով էր անցնում խորհրդային սահմանը։