ABCMEDIA
«ՀՀ, Ադրբեջան, ՌԴ եռակողմ համաձայնագրերը շարունակում են մնալ ակտուալ»․ ՌԴ ԱԳՆ

«ՀՀ, Ադրբեջան, ՌԴ եռակողմ համաձայնագրերը շարունակում են մնալ ակտուալ»․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները ներկայիս պայմաններում մնում են արդիական, հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում բոլոր ուղիներով՝ ներառյալ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ձևաչափերի մշակումը, ինչպես նաև դելիմիտացիան և դեմարկացիան: Մենք հանդես ենք գալիս եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում շփումների ակտիվացման օգտին։ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման այլընտրանքային ծանրակշիռ մեխանիզմ պարզապես չկա»,- հայտարարել են ԱԳՆ-ից։