Պուտինը Շոյգուի փոխարեն նոր նախարար է նշանակել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին. հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար:
«Դաշնության խորհուրդը ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակել Անդրեյ Ռեմովիչ Բելոուսովին»,- ասված է հաղորդագրությունում։
65-ամյա Բելոուսովը տարբեր ժամանակներում զբաղեցրել է տարբեր պաշտոններ․ Վլադիմիր Պուտինի՝ տնտեսական հարցերով օգնականի, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի, ՌԴ կառավարության էկոնոմիկայի և ֆինանսների վարչության տնօրենի և այլ պաշտոններ։