26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս ոստիկանները բռնել են ձեռքերն ու հարվածել 

Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս ոստիկանները բռնել են ձեռքերն ու հարվածել 

Բերետավորները, ոստիկանները իրենց վախկոտի պես են պահում, անգամ ձեռքերը կապած մարդու նկատմամբ են ուժ կիրառում, հարվածում. ABC media-ի հետ զրույցում ասել է «Արդարության մարտիկներ» կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը, որին այսօր բերման էին ենթարկել, բայց ճանապարհի կեսից ազատ էին արձակել:

«Ինձ բերման են ենթարկել Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի առջևից։ Ես մայթին էի, իմ կողքին այլ քաղաքացիներ էլ կային։ Բերետավորները մոտեցան ու սկսեցին քաշքշել նրանց, ասացի՝ ինչու՞ եք տանում, մայթին է կանգնած։ Այդ ասելուց հետո երկու ուրիշ ոստիկան եկան ու ինձ էլ բռնեցին։ Ես ավելի շատ բարկացա այն ժամանակ, երբ ինձ բռնեցին ու աջ կողմից հարվածեցին։ Նրանք վախկոտի պես են պահել իրենց․ ինչպե՞ս կարելի է ձեռքերը կապած մարդուն հարվածել»,- ասել է Համբիկ Սասունյանը։ 

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը երկիրը 6 տարվա ընթացքում 4 պատերազմի մեջ է ներքաշել, այս ամենը տեսնելով՝ ժողովրդը պետք է արթնանա։ «Ես կոչ եմ անում իմ ժողովրդին, ուսանողներին, պատիվ ունեցող հայորդիներին, միանալ այս պայքարին։ Գործող իշխանությունը, եթե շարունակի կառավարել, Հայաստան չի մնա։ Այս երեք հազար տարվա պատմություն ունեցող երկիրը թելից է կախված, եթե դավաճան Նիկոլը մնա, Հայաստան չի մնա»,- ասել է նա։