26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր աշխարհաքաղաքական խաղ․ Իրանը աշխատում է թուլացնել Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը, իսկ Արևմուտքը՝ իրեն ենթարկել տարածաշրջանային նախագծերը 

Նոր աշխարհաքաղաքական խաղ․ Իրանը աշխատում է թուլացնել Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը, իսկ Արևմուտքը՝ իրեն ենթարկել տարածաշրջանային նախագծերը 

Թեհրանը շահում է տարածաշրջանային հակամարտություններից, քանի որ նրանց օգնությամբ Իրանին հաջողվում է մտնել տեղական քաղաքականություն, գրել է The Jerusalem Post-ը: Ըստ հոդվածի՝ Իրանը հստակ շահագրգռվածություն ունի կովկասյան տարածաշրջանում, և նրա աջակցությունը Հայաստանին հասկանալի է։ Իսրայելի հետ հարաբերություններն Ադրբեջանին և նրա նախագահ Իլհամ Ալիևին հաճախ ներկայացնում են որպես Իսրայելի գործակալներ տարածաշրջանում, ինչը մտահոգություն է առաջացնում Իրանում։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա իրանցիներն աշխատում են թուլացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը, ով ձգտում է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պարագայում՝ Իրանը դառնում է հիմնական շահառուն՝ որպես Հայաստանի միակ պատուհան դեպի արտաքին աշխարհ։ Իրանը, հետևելով Կովկասում իր շահին, մտել է ուկրաինա-ռուսական պատերազմով ստեղծված նոր աշխարհաքաղաքական խաղի մեջ։

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ կայացած ԱԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ շեշտվել է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը փորձում են իրենց ենթարկել Ռուսաստանին հարևան Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանների ինտեգրացիոն նախագծերը՝ հասանելություն ստանալով ռեսուրսներին Արևմուտքի համար միակողմանիորեն ձեռնտու պայմաններով։