Սկսել ենք Տավուշ աշխարհից՝ հակասահմանադրական քայլերը կանխելու համար․ Սրբազանը՝ Գյումրիում
Այսօր առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ավտոերթով մեկնել են Գյումրի, որտեղ ընթանում է շարժման մասնակիցների հանրահավաքը։
«Մենք սկսել ենք մեր Տավուշ աշխարհից, մեր Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի, ամբողջ մեր հայրենակիցների հետ միասին, այս հակաօրինական, հակասահմանադրական հանցանքը կանխելու։ Այսօրվա վախկոտը, ստախոսը, միակողմանի զիջումներով մեր հայրենիքը կտոր–կտոր, ուղղակի առանց որևէ օրենքի, առանց որևէ սկզբունքների, իր խելքով ոչ թե սահմանագծում, այլ սահմանազատում է կատարում։ Սահմանը չեն գծում, որ նոր զատեն, այլ զատում են, հետո որոշում, թե ինչ գծեն։ Այսօր տնեզրկել են մեր Կիրանցի հայրենակիցներին, գիտեմ՝ գումարներ են բաժանում, կաշառում են ամեն ձևով, բայց դրանից մարդու էությունը, մարդու պատիվը հետ կգնե՞ս»,- ասել է սրբազանը։
Նա նշել է, թե չգիտեն՝ հաջորդիվ ի՞նչ գործողություններ են սպասվում, ինչե՞ր են հաջորդելու թշնամու առջև ծնկի եկած իշխանություններից։