26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքական, ադրբեջանական թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի այսօրվա չիշխանության թեզերին․ Բագրատ սրբազան

Թուրքական, ադրբեջանական թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի այսօրվա չիշխանության թեզերին․ Բագրատ սրբազան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում գոյություն չունի։ Ընտրում են ինչ-որ տարածք, շուրջը սահման զատում ու նշում՝ որ հատվածը ում է պատկանում ու այդպես գծում․ այսօր Գյումրի քաղաքում հանրահավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այս նույն ձևով վաղը կարող է այստեղ լինել։ Կեղծ, մուրացիկ խաղաղություն չի լինում։ Նմաններին ծեծելով է խաղաղություն հասնում, հետո էլ կարող են ասել․ մի քիչ էլ ձայնդ բարձրացնես՝ ավելի ծանր իրավիճակում կհայտնվես։ Մի բառ անգամ չեմ չափազանցնում։ Թուրքական, ադրբեջանական բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի այսօրվա չիշխանության թեզերին՝ նույնիսկ ձևակերպումներով, նախադասություններով։ Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է՝ այս մարդիկ կա՛մ  նույն աղբյուրից են սնվում, կա՛մ կատարում են այն, ինչ թելադրվում է»,- ասել է սրբազանը։

Սրբազանը, անդրադառնալով պայքարին, նշել է, որ այն սկսել է Տավուշից՝ 2 պատճառով․ կանխել նախ բարոյական, երկրորդ՝ իրավական ապօրինությունները։

«Իրավականն այն է, որ, այսպես կոչված, սահմանազատումն ու սահմանագծումը տեղի է ունենում միակողմանի զիջումներով։ Հարցնում ես՝ ի՞նչ ես ստանում այդ տվածներիդ դիմաց, ասում է՝ ռիսկերի նվազեցում։ Տվել ենք 2,5 գյուղ, հիմա պարզվում է՝ 4, տեղը ստացել ենք ռիսկերի նվազեցում։ Այն էլ նվազեցնել, ոչ թե վերացնել։ Այսինքն՝ 20 փամփուշտի փոխարեն 10-ը, կամ 5 փամփուշտ են կրակելու՞։ Ասում են՝ դպրոցում սովորող երեխաները 50 մետրից տեսնելու են ադրբեջանցիներին, ասում է՝ ծառ տնկեք, որ չտեսնի»,- ասել է սրբազանը՝ հիշեցնելով Փաշինյանի պատասխանները։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շեշտել է՝ ամենը միակողմանի զիջումներ են, որոնք չգիտեն՝ մինչև ուր է գնալու և որքան է շարունակվելու։ Հայկական տարածքներ են զիջվում, որի դիմաց թշնամին անգամ 1 սանտիմետր չի նահանջում։