
ՀՀ ներթափանցել փորձած ադրբեջանցի զինծառայողին դեռ չեն գտել (թարմացված)
Թարմացված 12:38-ի դրությամբ
ABC media–ի աղբյուրները նոր տեղեկություններ են հաղորդել ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ներթափանցելու փորձի միջադեպի մասին։ Նշում են, որ զինծառայողին դեռևս բռնել չի հաջողվել։
Դիտարկվել է, որ երեկ առավոտյան Ադրբեջանից զինծառայող է փորձել մտնել մեր տարածք։ Որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։
ՀՀ ՊՆ–ից և ԱԱԾ–ից տեղեկություն ստանալ չի հաջողվում։
10:37-ի դրությամբ
ABC media–ի տեղեկություններով՝ ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածք ներթափանցելու փորձ է արել Նախիջևանի սահմանին՝ Արենիի ուղղությամբ։
Գործողության ընթացքում ադրբեջանցի զինծառայողը գերեվարվել և գտնվում է հայկական կողմում։
Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Նախիջևանի Սադարակ շրջանի Գյուննուտ բնակավայրի ուղղությամբ անհայտ կորել է ադրբեջանական բանակի զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլուն։