26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես չեմ կարող համակերպվել Արցախի կորստի հետ, պարտության հետ. Հյուսնունց

Ես չեմ կարող համակերպվել Արցախի կորստի հետ, պարտության հետ. Հյուսնունց

Մարդիկ, որոնք դեմ լինելով այսօրվա իշխանությանը խուսափում են մասնակցել շարժմանը, ակամայից հայտնվում են մյուս ճամբարում. եթե այդ գիտակցումը լինի ես վստահ եմ, որ թիվը պետք է ավելանա. լրագրողների հետ զրույցում ասել է սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը։

«Վերջին չորս տարվա ընթացքում կան կարծրատիպեր, թե կա թակարդ: Ամեն անգամ Սրբազանը շեշտում է, որ սա վերկուսակցական, ազգային-ազատագրական պայքար է, որը լրիվ ուրիշ նպատակներ ունի և պահը օրհասական է, ժամանակ շատ քիչ ունենք, այսինքն մարդիկ պիտի այդ կասկածները, վախերը, թերահավատությունները մի կողմ թողնեն: Անշուշտ, շարժման ընթացքում  էլ կան բացթողումներ, սխալներ, բայց այդ ամենը պետք է ստորադասվի  գլխավոր նպատակին, իսկ գլխավոր նպատակը այս ազգադավ իշխանության հեռացումն է, նոր օրակարգի, նոր պետության կերտումը»,- ասել է նա։

Հյուսնունցը նշել է, որ հնարավոր է իր գործընկերները նրա այս քայլը որակեն ծայրահեղ քայլ, սակայն նա չի կարող  համակերպվել այս անպատիվ իրականության հետ, ստեղծել իմիտացիա, թե ամեն ինչ լավ է։

«Ես չեմ կարող համակերպվել Արցախի կորստի հետ, պարտության հետ, ստով լի ագիտացիային»,- ասել է նա։