17 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն աջակցում է իր համար շահավետ Փաշինյանի ղեկավարությանը՝ ՀՀ-ում բողոքի ակցիաների ֆոնին․ ռուսական մամուլ

ԱՄՆ-ն աջակցում է իր համար շահավետ Փաշինյանի ղեկավարությանը՝ ՀՀ-ում բողոքի ակցիաների ֆոնին․ ռուսական մամուլ

Երևանի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով, քանի որ նա փորձում է Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել Հայաստանի սահմանային տարածքների կորստի մեջ․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։

Իրավիճակի փոփոխություն, ըստ փորձագետի, հնարավոր է միայն Հայաստանում քաղաքական վերնախավի փոփոխության պարագայում, որն այլ դիրք կզբաղեցնի արտաքին քաղաքականության մեջ և կդադարեցնի հակառուսական խաղաքարտի առաջմղումը սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար։ Նա նաև կարծում է, որ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է հենց ժողովրդական ընդվզումների արդյունքում։

Известия-ի հետ զրույցում փորձագետները նշել են, որ Վաշինգտոնը ձգտում է Հայաստանի իշխանությունների բարեհաճությանը, քանի որ երկրի ներկայիս ղեկավարությունը շահավետ է իրենց համար։ Այն լուծում է աշխարհաքաղաքական հարցեր, որոնք կարևոր են Միացյալ Նահանգների համար. օգնում է նվազեցնել Ռուսաստանի և Իրանի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար փորձագետ Սերգեյ Միխայլովը համարում է, որ Միացյալ Նահանգների համար բացվում են բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ մրցակցել Ռուսաստանի հետ Անդրկովկասում ազդեցության համար և թույլ չտալ այլ խաղացողների ձեռք բերել այդ ազդեցությունը: