05 Հոտ
2024
24.2° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի դավաճանական քայլերը և ուտոպիստական հույսերը. ռուսական մամուլի անդրադարձը

Փաշինյանի դավաճանական քայլերը և ուտոպիստական հույսերը. ռուսական մամուլի անդրադարձը

Փաշինյանը ցանկություն ունի վերաշարադրել Սահմանադրությունն իր շահերի և ազգային դավաճանության համար, որով նա զբաղվում է սեփական երկրի հանդեպ. Известия-ի հետ զրույցում նշել է միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Սերգեյ Բալմասովը։ Նրա կարծիքով՝ սա բնակչության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու, այլ հարթություն տեղափոխելու միջոց է։ «Նրան միշտ ինչ-որ բան խանգարում է՝ կա՛մ Սահմանադրությունը, կա՛մ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները։ Այս դեպքում՝ նա կփորձի ինչ-որ բան առաջ քաշել, որը կարդարացնի իր սայթաքուն գործողությունները սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ»,- նշել է Բալմասովը։

ТАСС-ն, իր հերթին, գրել է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները շարունակում են վատթարանալ. Երևանից հնչող հայտարարությունները գնալով ավելի արմատական են դառնում, իսկ հաջորդ շաբաթ հանրապետության ներկայացուցիչը պատրաստվում է մասնակցել ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին։ Ինչպես նշվել է, ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն ռազմական բլոկներ են, և այս խաղում խաղադրույքները մեծ են։ Եվ տարօրինակ կլիներ ակնկալել, որ ՀԱՊԿ-ը կպահպանի Հայաստանի իրավունքները՝ ոչ բարեկամական ռազմական դաշինքի հետ Երևանի սիրախաղի ֆոնին։ Բայց միևնույն ժամանակ, Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքները կենսական նշանակություն ունեն Ադրբեջանի և Թուրքիայի համար, և վաղ թե ուշ կարող է նորից առաջանալ տարածքային խնդիր։ Այս հարցը կրկին կարող է լուծվել ռազմական ճանապարհով, և հույսը, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր «նոր ընկերոջը» և դեմ դուրս կգա իր անդամի (Թուրքիայի) շահերին, ուտոպիստական է։