
Քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ․ Մելիքյան
Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ։ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան․ այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լևոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի։
Հիշեցնեմ, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել»,- գրել է նա։