16 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«8-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գիխարոն՝ 7 միավորով:

Ինչպես հաղորդում են, հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 6 միավոր և կիսում են 11-րդ հորիզոնականը:

Հայ շախմատիստներից 5.5 միավորով առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը:

Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Վահե Սուքիասյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 5 միավոր։

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 4.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026