14 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ ըմբիշները Լաս Վեգասում արծաթե մեդալներ են նվաճել

Հայ ըմբիշները Լաս Վեգասում արծաթե մեդալներ են նվաճել

Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը արծաթե մեդալներ են նվաճել Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում. հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Սամվել Տերտերյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոնի հետ։

72 կգ քաշային Տերտերյանը եզրափակիչում զիջել է ղազախ մրցակցին, իսկ 82 կգ քաշային Պետրոսյանը՝ իրանցի ըմբիշին։

Մեկ այլ հայ մարզիկ՝ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, բրոնզե մեդալի համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն հունգարացի Լևանտե Լևայի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ