07 Հոտ
2024
22.2° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսություն

«Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ուրախ է հայտարարել Պուլիայի շրջանում նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին։ Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական ​​կապերի ամրապնդմանը», – նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Նորաբաց հյուպատոսության գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio Emanuele 30 հասցեում, հանգրվան կհանդիսանա Հայաստանի քաղաքացիների և նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել համագործակցությունը Պուլիայի և Հայաստանի միջև:

«Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը կլինի Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը», – ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։