25 Դեկ
2024
5.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սևան Ստարտափ Սամմիթ․ ստարտափերներ, մենթորներ ու հայտնի հյուրեր՝ Սևանի ափին

Սևան Ստարտափ Սամմիթ․ ստարտափերներ, մենթորներ ու հայտնի հյուրեր՝ Սևանի ափին

Հուլիսի 21-ին մեծ ոգևորությամբ տեղի ունեցավ Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա վրանային բիզնես ֆորումի բացման արարողությունը: Տարվա ամենասպասված ստարտափ փառատոնի շրջանակներում հյուրընկալվել են երիտասարդ ստարտափերներ, մենթորներ և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ 150 ստարտափ ընկերություններ։ Բացման արարողությանը ներկա էր ավելի քան 2500 այցելու:

Միջոցառմանը ներկա էին “Comedy Club Production” հիմնադիր և «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր և Triple S Ventures-ի գլխավոր գործընկեր Հակոբ Հակոբյանը, Ռաս ալ Խայմայի առևտրի պալատի տնօրեն Մոհամմեդ Ալի Ալ Նուայիմին, գործընկերներ Shtigen Group-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Շեկյանը, Արդշինբանկի թվային և տաղանդների գլխավոր տնօրեն Հարություն Իսպիրյան, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Սևան Ստարտափ Սամմիթը` իր ոչ ֆորմալ ձևաչափով, մասնակիցների համար ստեղծում է աշխարհի ամենատարբեր անկյուններից նոր կապեր ձեռք բերելու յուրօրինակ հնարավորություններ։ Այս տարի առաջին անգամ սամմիթի շրջանակներում անցկացվում են 3 այլ միջոցառումներ՝ Այլընտրանքային Էներգիայի և Ձեռներեցության Սամմիթը, Սևանի լճի շուրջ էլեկտրոմոբիլների մրցույթը (Sevan EV Rally) և Սևան Ագրիթեք Սամմիթը։

Մինչ օրս Սիսայդ Ստարտափ Սամիթ նախագծի 10 միջոցառումներին ներգրավվել են մոտ 40,000 մասնակիցներ՝ աշխարհի շուրջ 60 երկրներից: Ավելի քան 1500 ստատափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 500 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակներում կատարված ներդրումների և ներդրումային պայմանավորվածությունների ընդհանուր թիվը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։