17 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն TRIPP-ից կստանա միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրք-ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն․ ANCA

ՀՀ-ն TRIPP-ից կստանա միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրք-ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն․ ANCA

ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ պատանդներին թողնում է ադրբեջանական կալանքի տակ, զրկում է Արցախի 150.000 փախստականներին վերադարձի իրավունքից և պարգևատրում է Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները 99-ամյա տրանսպորտային միջանցքով ինքնիշխան հայկական տարածքով։ Սա խաղաղության ուղի չէ, այլ հայկական պետության ոչնչացման ծրագիր. նշվում է Կապիտոլիումի բլրին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կազմակերպած «Խաղաղություն՝ առանց արդարության Հարավային Կովկասում» խորագրով ճեպազրույցի ժամանակ։

Նշվում է, որ խաղաղության համաձայնագիրը, ինչպես այն ներկայում կազմված է, չի ներառում որևէ կետ, որը կպահանջեր հայ ռազմագերիների ազատ արձակումը կամայական կալանքից։ Այն չի պահանջի Ադրբեջանից պաշտպանել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում: Այն որևէ կերպ չի անդրադառնում 150․000 հայերի կարգավիճակին, որոնք հարկադրաբար լքել են իրենց տները։

«Սա երկու կողմերի միջև խաղաղության շուրջ բանակցություններ չեն։ Սա Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և Արևմուտքի համաձայնությամբ, Հայաստանին լիակատար և ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելու թելադրանք է։ Հայաստանին պարտադրվող ցանկացած խաղաղություն՝ առանց նրա ինքնիշխանության կամ կենսունակության վերաբերյալ որևէ աննշան մտահոգության, դատապարտված է ձախողման»,- նշել են մասնակիցները։

Ինչպես նշվում է, TRIPP-ը վատ մտածված նախագիծ է՝ հաջողության քիչ կամ ընդհանրապես ոչ մի շանսով։ Եվ նույնիսկ եթե այն հաջողվի, Հայաստանը և հայերը դրանից ոչ մի օգուտ չեն տեսնի՝ միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրքական ու ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն։

Ճեպազրույցի կազմակերպիչներն ընդգծել են, որ ադրբեջանական զորքերի շարունակական ներկայությունն ինքնիշխան հայկական տարածքում շատ հստակ ազդանշան է, որ Բաքուն որևէ կերպ պարտավորված չի համարում իրեն պահպանելու Հայաստանի հետ որևէ համաձայնագիր։ Նրանց ներկայությունը հստակ և առկա վտանգ է Հայաստանի համար։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026