
Պատերազմ, աղետ ու կորուստներ բերո՛ղն էլ եք, բերա՛ծն էլ եք Դուք եք․ Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Պատերազմ, աղետ ու կորուստներ բերո՛ղն էլ եք, բերա՛ծն էլ եք Դուք, և այդ ամենը շարունակաբար բերելեու եք, եթե մնաք իշխանության. խորհրդարանում Կառավարության կատարողականի քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ծրագրերով։
«Այս գրքերի միակ նմանությունը թրենդային գույնն է՝ կապտամանուշակագույնը։
Եթե հայ ընթերցողը կարդա այս զեկույցները, ապա առաջին տարվա հաշվետվության մեջ կտեսնի Սասունցի Դավթի կերպարը։ Հաջորդ տարվա զեկույցում կհանդիպենք հոգևոր, կրոնական մի մարդու, որ պատրաստ է առաջնորդութուն վերցնել։ Իսկ արդեն էն մյուս տարվա զեկույցում կհանդիպենք պատերազմում պարտված կերպարի։ Ամենավերջում (քանի որ մոտենում է խաբելու ժամանակը) կհանդիպի «քաղաքացու առօրյայի» համար զենք-զրահ վերցրած կերպարի։ Իրականում այս բոլորը քաղաքական հրեշի իրական նկարագրությունն է»,- ընդգծել է ընդդիմադիրը։


