
Ֆինանսական նոր համակարգ՝ առանց դոլարի․ ԲՐԻԿՍ-ը նոր աշխարհակարգ է կառուցում
Նյու Դելիում երկու օր շարունակ մեկ սեղանի շուրջ էին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և այլ երկրների առաջնորդներն ու ներկայացուցիչները։ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը հավաքել էր երկրների, որոնք փորձում են մեծացնել իրենց տնտեսական ու քաղաքական դերակատարությունը։Գագաթնաժողովի կուլիսներում քննարկվում էին ոչ միայն առևտրն ու տնտեսությունը։
Օրակարգում էին դոլարից կախվածության նվազեցումը, այլընտրանքային ֆինանսական մեխանիզմները, Ռուսաստանի տնտեսական վերակողմնորոշումը դեպի Ասիա, Մերձավոր Արևելքի իրավիճակն ու Իրանի և ԱՄԷ-ի հարաբերությունները։ Բայց Նյու Դելիի գագաթնաժողովի ամենակարևոր հարցերից մեկն այլ էր՝ արդյո՞ք ԲՐԻԿՍ-ը աստիճանաբար վերածվում է նոր աշխարհակարգի ձևավորման հարթակի։
Այս ամբողջ գործընթացում որտե՞ղ է Հայաստանը։ Ինչո՞ւ Երևանը ներկա չէր ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, և ինչ ազդեցություն կարող են ունենալ այս փոփոխությունները Հայաստանի ու տարածաշրջանի վրա։


