02 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծեծկռտուք՝ Ամուլսարում. տուժել է մի քանի անձ, այդ թվում՝ օտարերկրացի

Ծեծկռտուք՝ Ամուլսարում. տուժել է մի քանի անձ, այդ թվում՝ օտարերկրացի

Հոկտեմբերի 6-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրերից մեկում. գրում է shamshyan.com-ը։

«Այդ օրը Ոստիկանության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Լիդիան Արմենիա» Ամուլսարի ՓԼ-7 տեղամասում աշխատանքային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 43-ամյա Հոսեյին Ք-ն, 25-ամյա Մահդի Զ-ն, 35-ամյա Ամիրալի Զ-ն, մյուս կողմից՝ Շիրակի մարզում հաշվառված 49-ամյա Անդրանիկ Պ-ն և Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Ս-ն։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության երեք քաղաքացիներ ծեծել Արթուր Ս-ին, ով դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։

Պարզվել է նաև, որ նշված անձանց միջև ծեծկռտուքը աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակվել է Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի սկզբնամասում՝ ոչ բնակելի հատվածում որտեղ վերջիններս ձեռքերով, ոտքերով և քարերով միմյանց են հարվածել, ինչի հետևանքով Հոսեյին Ք-ն, Մահդի Զ-ն և Ամիրալի Զ-ն մարմնական վանսվածքներով նախ օգնություն են ստացել «Լիդիան Արմենիա»-ի բուժկետում, ինչից հետո տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն»,- նշում է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ