15 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր 107 հազար բնակիչ կա

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր 107 հազար բնակիչ կա

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը հասել է գրեթե 107,7 հազարի։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը։

100 տարեկանից բարձր քաղաքացիների թիվը Ճապոնիայում անընդմեջ աճում է վերջին 56 տարիներին և պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 հազարը։ Երկարակյացների 87,6 տոկոսը կանայք են։

Ճապոնիայում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 100 տարեկանից բարձր ավելի քան 87 մարդ։ Բնակչության ծերացումը երկրի համար առաջացնում է լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ աշխատուժի կրճատման, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածության պատճառով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ