17 Հուն
2025
-3.9° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հայտարարել է, որ ապացույցներ ունի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը Իսրայելի մասնակցության մասին

Իրանը հայտարարել է, որ ապացույցներ ունի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը Իսրայելի մասնակցության մասին

Իրանը հավաքագրել է բոլոր ապացույցներն այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետևում կանգնած է Իսրայելը. հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

Ինչպես տեղեկացնում է IRIB-ը, դիվանագետի խոսքով՝ այս սպանությունից բացի Իսրայելից ոչ ոք չի շահել, և դա հաստատում են իսրայելցի որոշ պաշտոնյաների հայտարարությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան մասին։ Հանիեն սպանվել է Թեհրանում՝ հրթիռի հարվածից։ Նա Իրանում էր՝ մասնակցելու երկրի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ ՀԱՄԱՍ-ը պաշտոնական հայտարարությամբ Հանիեին նահատակ է հայտարարել և կատարվածի համար մեղադրել Իսրայելին։