23 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ԵՄ-ին միանալ ցանկանում է բնակչության 38 %-ը․ Big Think

ՀՀ-ում ԵՄ-ին միանալ ցանկանում է բնակչության 38 %-ը․ Big Think

BrExit-ը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Եվրամիության նկատմամբ անվստահությունը մեծ էր ամբողջ մայրցամաքում: Այսօր ԵՄին միանալու հեռանկարը տարածված է նրա շատ հարևան երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, վկայում է  Big Think ուղեղային կենտրոնի հետազոտությունը։

Մինչ որոշ երկրներ տարբեր պատճառներով դեռևս խուսափում են անդամակցությունից, ԵՄի մի քանի ուղղակի և անուղղակի հարևանների կողմից Եվրամիությանն անդամակցելու աջակցությունը բավականին տարածված է: Այժմ ԵՄին վերամիավորվել ցանկանում է բրիտանացիների 52 տոկոսը՝ ճիշտ այն ձայների մասնաբաժինը, որոնք հանրաքվեում հավանություն են տվել ԵՄից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն:

Վրաստանը (79%) և Ուկրաինան (77%) նույնպես կողմ են անդամակցությանը և ոչ միայն տնտեսական պատճառներով: Նրանք ԵՄ անդամակցությունը դիտարկում են որպես վահան իրենց ներքին գործերին ռուսական միջամտության դեմ: Նույն մոտիվացիան գործում է նաև Մոլդովայում, թեև ավելի փոքր չափով (61%): Որոշ երկրների համար ԵՄին միանալու ճանապարհին առկա են տարբեր տնտեսական և աշխարհաքաղաքական պատճառներ: Դրանց թվում են Սերբիան (44%), Թուրքիան (49%), Հայաստանը (38%): ԵՄամետ տրամադրություններն էլ ավելի փոքր են Բելառուսում (32%) և Ռուսաստանում (8%):