26 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հա ի՞նչ անենք, որ իրենք Արցախում են ծնվել, իրենք որ ծնվել էին, Արցախ երկիր է եղե՞լ․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիների բողոքի ակցիայի մասին

Հա ի՞նչ անենք, որ իրենք Արցախում են ծնվել, իրենք որ ծնվել էին, Արցախ երկիր է եղե՞լ․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիների բողոքի ակցիայի մասին

Այդ ժամանակ, երբ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կառավարության շենքի մոտ արցախցիների կազմակերպած բողոքի ակցիային, որոնք բողոքում են կենսաչափական նոր անձնագրերում իրենց ծննդավայրն «Ադրբեջան» նշելու դեմ։

Լրագրողի դիտարկմանը, որ արցախցիներն այստեղ ակցիա են իրականացնում, դեմ են, որ իրենց անձնագրերում ծննդյան վայրը դաշտում գրվի «Ադրբեջան», Ալեն Սիմոնյանն ասաց․ «Բա որտե՞ղ են իրենք ծնվել»։

«Իրենք Արցախում են ծնվել, ոչ թե Ադրբեջանում»,- նշեց լրագրողը։

«Լո՞ւրջ, հա՞։ Այդ ժամանակ, երբ որ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ։ Հա՞։ Ասենք, ցանկությունով, բանով չի, երեխեք»,- պատասխանեց ԱԽ քարտուղարը։

Վերջում էլ հավելեց, որ դեկտեմբերի սկզբին կայցելի Ադրբեջան․ «Բայց ոչ Բաքու, Բաքվի մասին չէ խոսքը՝ կա՛մ Գյանջա (Գանձակ-Խմբ), կա՛մ որևիցե այլ քաղաք»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ