
Իլոն Մասկը խոստացել է Ամերիկայի յուրաքանչյուր երեխայի նվիրել SpaceX-ի երկու բաժնետոմս
Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկու բաժնետոմս:
«Ամերիկայում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկու բաժնետոմս՝ մեկը ընկերությունից, մյուսը՝ անձամբ ինձանից», – գրել է նա X-ում։
Հոկտեմբերին միլիարդատերը խոստացել է 2027 թվականին ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխայի տրամադրել SpaceX-ի մեկ բաժնետոմս։ CNBC-ի տվյալներով՝ Մասկն ունի մոտավորապես 4.8 միլիարդ SpaceX բաժնետոմսեր, իսկ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում կար 72 միլիոն 18 տարեկանից փոքր երեխա։


