
Երևանում գումարի պատճառով 18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանու
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի. հայտնում են ՆԳ նախարարությունից։
«Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։
Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունը»,- նշված է հաղորդագրությունում։

