26 Նոյ
2026
1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը և Ռյուտտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը

Թրամփը և Ռյուտտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն քննարկել են Ուկրաինայի խաղաղության գործընթացը և Իրանի հետ կապված իրավիճակը։

Նրանց համատեղ հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից` X սոցիալական ցանցում։

«Հանդիպումը շատ բովանդակալից էր՝ կենտրոնանալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի և Իրանի հակամարտության, ինչպես նաև Հաագայի և Անկարայի գագաթնաժողովներում միասին ձեռք բերված բոլոր ռեկորդային նվաճումների վրա», – նշվում է հայտարարության մեջ։

Կողմերը հանդիպումը որակել են «գերազանց»։ «Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի կողմից պատերազմը կամա թե ակամա սրող ցանկացած գործողության կանխման, և որքան հնարավոր է շուտ խաղաղ կարգավորման հասնելու կարևորությունը», – հավելել են Թրամփը և Ռյուտեն։

Հայտարարության մեջ նաև ընդգծվել է պաշտպանական ծախսերի ավելացման և պաշտպանական արդյունաբերական բազայում ներդրումների կատարման կարևորությունը՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ ՆԱՏՕ-ի անդամ պետություններում։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ