
Կահիրեում բենզատարի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բենզատարի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել․ հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
Նավթամթերք և գազի բալոններ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել։
Վթարից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել Գիզայի նահանգի Ալ-Վարաք շրջանում՝ թիվ 10 թունելի վերևով անցնող օղակաձև ճանապարհին։
Նախնական տվյալներով՝ զոհվել է 21 մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։


