25 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի մասնակցի ԵՄ գագաթնաժողովին՝ երկրում սպասվող ընտրությունների պատճառով

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի մասնակցի ԵՄ գագաթնաժողովին՝ երկրում սպասվող ընտրությունների պատճառով

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի մասնակցի Եվրամիության անդամ երկրների արտահերթ գագաթնաժողովին՝ թագավորությունում նախատեսված ընտրությունների պատճառով. հայտնում է եվրոպական Politico պարբերականը։

ԵՄ արտահերթ գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 26-27-ը։ Սպասվում է, որ քննարկման հիմնական թեմաները կլինեն միության առաջիկա յոթնամյա բյուջեն, ինչպես նաև Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու հարցը։

Պարբերականի տեղեկություններով՝ գագաթնաժողովի պաշտոնական քննարկումներից հետո նախատեսվում են նաև մի քանի ժամ տևողությամբ փակ հանդիպումներ։

Սանչեսը չի կարողանա մասնակցել այդ քննարկումներին՝ նոյեմբերի 29-ին Իսպանիայում կայանալիք արտահերթ համընդհանուր ընտրությունների պատճառով։ Որոշ հարցերի շուրջ քվեարկության ժամանակ իր լիազորությունները նա կփոխանցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ