25 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարվաճառի հանձնման գինը

Քարվաճառի հանձնման գինը

2020 թվականի նոյեմբերի 25-ին հայկական կողմը հանձնեց Քարվաճառի շրջանը՝ շուրջ 2000 կմ² տարածքով։ Դա պարզապես տարածքային կորուստ չէր․ հայկական կողմը զրկվեց ռազմավարական դիրքերից, ջրային ռեսուրսներից, տնտեսական հնարավորություններից և պատմամշակութային հսկայական ժառանգությունից։

Անվտանգային կորուստներ

  • Վերացավ Հայաստանի արևելյան սահմանների անվտանգության կարևոր բուֆերը։
  • Կորցվեցին Մռավի լեռնաշղթայի և Սոթքի հատվածի ռազմավարական նշանակության բարձունքները։
  • Կորցրինք Օմարի լեռնանցքի ռազմավարական նշանակության դիրքերը։
  • Վերացավ Հայաստանն Արցախին կապող երկրորդ ցամաքային ճանապարհը՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։

 

Ջրային կորուստներ

  • Քարվաճառը Արցախի գլխավոր «ջրային աշտարակն» էր։
  • Կորցրինք Թարթառ և Խաչեն գետերի ակունքների վերահսկողությունը։
  •  Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Արփա և Որոտան գետերի ակունքները։
  •  Լուրջ ռիսկեր առաջացան Հայաստանի ջրային անվտանգության, այդ թվում՝ Արփա-Սևան համակարգի համար։

 

Տնտեսական և էներգետիկ կորուստներ

  • Կորցրինք տասնյակ փոքր հիդրոէլեկտրակայաններ, ոսկու, պղնձի և բազմամետաղների հարուստ հանքավայրեր։
  • Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը հայտնվեց սահմանային գծի վրա՝ սահմանափակելով արդյունահանման հնարավորությունները։
  • Կորցրինք ալպյան արոտավայրեր, անտառային տարածքներ և Ջերմաջրի հանքային ջրերի ավազանը։

 

Մարդկային և պատմամշակութային կորուստներ

  • Քարվաճառի 1 քաղաքից և 36 գյուղերից շուրջ 3500 բնակիչ ստիպված եղավ լքել իր տունը։
  • Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հարյուրավոր հայկական պատմամշակութային հուշարձաններ։
  • Կորցրինք Դադիվանքը, Հանդաբերդը, Ծարի վանական համալիրները և հազարավոր խաչքարեր։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ