25 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ․ տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

«Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ