
Ամբաստանյալը նիստի ժամանակ բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ
Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դատարաններից մեկում․ գրում է shamshyan.com-ը։
«Այդ օրը Երևան քաղքի Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստի ընթացքում կալանավորված անձը իր առջև դրված բարձրախոսը նետել է դատական նիստը վարող դատավոր Ռուբեն Սմբատյանի ուղղությամբ, ապա նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել ու կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու դատական նիստի բնականոն ընթացքը։
Կալանավորված անձը 52-ամյա Ռուբեն Սարգսյանն է, ով դատարան էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից»,- նշում է լրատվամիջոցը։


