26 Նոյ
2026
3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը ողջունում է Հայաստանում TRIPP-ի շինարարության մեկնարկն՝ ամրապնդելով ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում․ The Washington Examiner

Թրամփը ողջունում է Հայաստանում TRIPP-ի շինարարության մեկնարկն՝ ամրապնդելով ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում․ The Washington Examiner

TRIPP-ը միտված է ինչպես լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը, այնպես էլ ամրապնդելու ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում․ գրում է The Washington Examiner-ը։

Ինչպես նշվում է, TRIPP-ի իրականացումը որոշ ժամանակ դադարեցված էր, սակայն այս շաբաթ վերջապես մեկնարկել են շինարարական աշխատանքները։

TRIPP-ը կծառայի որպես կենսական ցամաքային առևտրային ուղի Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համար։ Թուրքիան կկապվի լայն թյուրքական աշխարհի հետ՝ շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը։

ԱՄՆ-ն այս երթուղուց ամենաշահող կողմերից մեկը կլինի՝ ստանալով զգալի տնտեսական ներդրումներ և ամրապնդելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ գործընկերային կապերը։

Պատմականորեն Հայաստանը եղել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը՝ գտնվելով գրեթե նրա հովանավորության ներքո, իսկ ԱՄՆ-ի հետ պաշտոնական հարաբերությունները նվազագույն մակարդակի վրա էին։ TRIPP-ը և Թրամփի նախաձեռնությունները Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ հարաբերությունները հասցրել են աննախադեպ բարձր մակարդակի՝ «Ռուսաստանի հետնաբակը» վերածելով ԱՄՆ-ի հետ մրցակցության գոտու։

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև մայիսին կնքված շրջանակային համաձայնագիրը նաև ընդգծում էր TRIPP-ի միջոցով իրականացվող կարևորագույն հանքանյութերի առևտրի առանցքային նշանակությունը, ինչը ԱՄՆ-ի համար առաջնային հետաքրքրություն է ներկայացնում։

Իրանը, որը պատմականորեն սերտ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, գնալով ավելի է վրդովվում այս երթուղու պատճառով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ