26 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թվայնացնել Արցախի յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը․ գործարկվել է «Արցախ» թվային հարթակը

Թվայնացնել Արցախի յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը․ գործարկվել է «Արցախ» թվային հարթակը

«Արցախյան խաչ» հիմնադրամի նախաձեռնությամբ գործարկվել է «Արցախ» թվային հարթակը՝ նպատակ ունենալով վերականգնել խզված համայնքային կապերը, օգնել արցախցիներին գտնել միմյանց և թվայնացնել Արցախի յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը․ հայտնում են հիմնադրամից։

«Ի տարբերություն սովորական սոցիալական ցանցերի՝ «Արցախ» հարթակը ստեղծվել է որպես ինքնության պահպանման և համայնքային վերամիավորման գործիք։ Այն հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչը թույլ է տալիս միավորել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում հաստատված արցախցիներին։

Ի՞նչ հնարավորություններ է տալիս հարթակը.

  • Համայնքի քարտեզագրում. գտնել համագյուղացիներին, հարևաններին և հարազատներին՝ անկախ նրանց ներկայիս գտնվելու վայրից։
  • Կենդանի տոհմածառ. կառուցել սեփական ընտանիքի տոհմածառը և կապել այն Արցախի ընդհանուր պատմական հիշողության հետ։
  • Ընտանեկան արխիվ. ամրագրել սեփական ընտանիքի և համայնքի պատմությունը՝ փոխանցելով այն ապագա սերունդներին։
  • Հարթակի գործարկմանը զուգահեռ մեկնարկել է նաև աջակցության արշավ. հիմնադրամի կամավորները հեռախոսազանգերի միջոցով անհատական օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, որոնք դժվարանում են ինքնուրույն գրանցվել հարթակում։

«Արցախյան խաչ» հիմնադրամը կոչ է անում արացախցիներին գրանցվել հարթակում, գտնել հարազատներին և ամրագրել իրենց ընտանիքը մեր ընդհանուր պատմության մեջ։ Միաժամանակ հիմնադրամը համագործակցության է հրավիրում բոլոր շահագրգիռ անհատներին, համայնքային կառույցներին ու կազմակերպություններին՝ հարթակի հնարավորություններն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Հարթակում գրանցվելու համար կարող եք այցելել https://artsakhdp.com/ կայք»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ