15 Հոտ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախկին կամ ավելի նախկին՝ որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինի․ Բագրատ սրբազան

Նախկին կամ ավելի նախկին՝ որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինի․ Բագրատ սրբազան

«Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկումը ուղղված է ո՛չ միայն ներքին, այլև արտաքին աշխարհին է։ Քննարկման բացման խոսքում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Պետք է վերացնեն այսօրվա իշխանության կողմից հանրության ներսում ստեղծած, փայփայած, սնած, մեր պետության և հասարակության, ինչպես նաև Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած և քայքայող բոլոր բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և պետք է վերականգնենք ներքին հաշտությունը, որը եղել է այս շարժման հիմնական նպատակը։ Մեզ անհրաժեշտ է սթափ նայել ապագային և հավատալ մեր ներքին ուժականությանը։ Նախկիններ, ներկաներ, ավելի նախկիններ կամ ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճն ու պայքարը պետք է դադարեցնել վերջնականապես։ Նախկին կամ ավելի նախկին՝ որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինի մեր կյանքում։ Ի դեպ, ավելի նախկին քան ներկա իշխանությունն է, գոյություն չունի։

Պետք է մեր կյանքից ուղղակիորն վերացնենք սոցիալական անարդարության ցանկացած բաղադրիչ։ Հայաստանում պետք է լիարժեք իրականություն դառնա օրենքի արդարությունը»,- ասել է Բագրատ սրբազանը։

Նա ադրադարձել է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը իրացնելու մասին։

«Արցախցիների վերադարձի հարցը պետք է միջազգային օրակարգ բերել։ Նրանց արժանապատիվ ապրելու միջազգային մեխանիզմներ պետք է մշակվի և իրագործվի»,- ասել է Բագրատ սրբազանը։

ABC media-ն ուղիղ եթերով լուսաբանում է պանելային քննարկումը, որին կարող եք հետևել այս հղմամբ։