Շոյգուն նշել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը
Ռուսաստանը ոչ մի բանակցություն չի վարի Ուկրաինայի հետ, քանի դեռ նրա զորքերը գտնվում են Կուրսկի շրջանի տարածքում։ Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Քանի դեռ մենք նրանց դուրս չենք հանել մեր տարածքից, մենք, բնականաբար, ոչ մի բանակցություն չենք վարի նրանց հետ», – ասել է Շոյգուն։