
Ինչի՞ց է մահացել քաղցրաշենցի 13-ամյա աղջիկը․ մանրամասնել է համայնքապետը
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել։ Համայնքի ղեկավար Աշոտ Խալաթյանը ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ։
«Ջերմել է, տարել են հիվանդանոց, բժիշկներն ասել են՝ ուղեղում թարախ էր հավաքված։ Մենք այդքանը գիտենք»,-ասել է Խալաթյանը։
Սոցիալական ցանցերում և գյուղում շրջանառվում են նաև տեղեկություններ, թե 13-ամյա Տաթև Ֆախուրյանը հաճախ է օգտագործել էներգետիկ ըմպելիքներ։ Սակայն այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել, և մահվան պատճառի վերաբերյալ եզրակացություն դեռևս չկա։ Տաթև Ֆախուրյանն ակտիվ զբաղվում էր ֆուտբոլով։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ նա խոստումնալից մարզիկ էր և արդեն հրավերներ էր ստացել ֆուտբոլային ակումբներից։


