Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին
«Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու»,- պատասխանելով Yerevan.Today-ի հարցին՝ ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։
Նշենք, որ Մյուռոնօրհնեքի արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։