22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի կենտրոնական խորհրդի անդամ Նաբիլ Կաուկի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի կենտրոնական խորհրդի անդամ Նաբիլ Կաուկի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Նաբիլ Կաուկին սպանելու մասին։ Նա զոհվել է սեպտեմբերի 28-ին իսրայելական ավիահարվածի ժամանակ, գրում է Коммерсантъ-ը։

Al Hadath հեռուստաընկերությունը նախօրեին գրել  էր, որ հանարովոր է հենց Նաբիլ Կաուկն էր շաբաթ օրը Բեյրութի վրա Իսրայելի հարձակման թիրախը։ Այնուհետև Իսրայելի պաշտպանության բանակը հրթիռային հարված է հասցրել Շիյախ շրջանին, որտեղ գտնվում է լիբանանյան խմբավորման գրասենյակներից մեկը։ «Հեզբոլլահը» դեռ չի մեկնաբանել խմբավորման բարձրաստիճան անդամի մահվան մասին լուրը:

Շեյխ Նաբիլ Կաուկը խմբավորման ղեկավար կազմի կենտրոնական դեմքերից մեկն է։ Ըստ իսրայելական բանակի, նա պատասխանատու է եղել մի շարք ռազմական գործողությունների համակարգման համար, եղել է կանխարգելիչ անվտանգության ստորաբաժանման հրամանատար, ինչպես նաև ներգրավված է եղել «Հեզբոլլահ»-ի գաղափարական ղեկավարության մեջ։