ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Հայաստան, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։
ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։
Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման ակտուալ խնդիրները»՝ հատուկ ուշադրություն դարձնելով «ներքին շուկայի գործունեության, զարգացման հարցերին», փոխգործակցություն արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում»։ Միջկառավարական խորհրդի նիստին կմիանան ԵԱՏՄ դիտորդ երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրերը։