19 Հոտ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի՛ համեմատեք Բագրատ սրբազանի Հանրային ՀԸ գալն ու 2018-ին Փաշինյանի Հանրային ռադիո գնալը․ ոստիկանապետ

Մի՛ համեմատեք Բագրատ սրբազանի Հանրային ՀԸ գալն ու 2018-ին Փաշինյանի Հանրային ռադիո գնալը․ ոստիկանապետ

Հանրային հեռուստատեսությունը հատուկ պահպանվող օբեկտ է, պետք է պահպանել․ ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Հարցին՝ ինչո՞ւ 2018-ին Հանրային ռադիոն չեք պահպանել, երբ Փաշինյանն էր մտնում, Հովհաննիսյանն արձագանքել է․ «Մի՛ համեմատեք էլի, ինչո՞ւ եք համեմատում»։

Երբ նրան հիշեցրել են 2018 թվականին Փաշինյանի՝ Հանրային ռադիոյի դուռը ջարդելն ու շենք մտնելն ու ինչու՞ են նրան թույլ տվել կատարել այդ անթույլատրելի քայլը, իսկ մյուսներին նման խստ կերպով են հսկում։

«Ոչ մեկին օրենք խախտել չի կարելի։ Չենք թողնի նրանց մուտք գործել, իսկ 2018 թվականին ոստիկան չկար այդ հատվածում։ Չգիտեմ՝ դուռը ջարդել, մտնելու համար ինչ պատիժ էր տրվել Փաշինյանին, չեմ հիշում 6 տարի առաջվա եղածը։ Եվ եթե ինչ-որ մեկը հիմա փորձի օրենք խախտել, մենք համապատասխան միջոցի կդիմենք»,- ասել է Հովհաննիսյանը։

Լրագրողի՝ հունիսի 12-ին պայթեցրած «Զարյա-3» նռնակները ժամկետանց էր, թե՞ ոչ հարցին Հովհաննիսյանը պատասխանել է․  «Դրանք ժամկետանց չէին, հիմա քննչական նախաքննություն է ընթանում։ Ինձ խնդրում եմ էլի էդ հարցերը մի տվեք»։